ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ և ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

(Terms & Conditions and Privacy Policy)

1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.1 Կայք՝ zozo.am,

1.2 Կայքի իրավատեր կամ Ընկերություն՝ ԼԵՄ-ՕՆ ՍՊ ընկերություն, Կոնտակտային տվյալներ՝

1.3 Կոնտակտային տվյալներ՝

📧 info@zozo.am

📞 +37495303037

1.4. Օգտագործող, Օգտատեր՝ Անձ, որը անկախ եղանակից /համակարգչով, բջջային հեռախոսով կամ այլ էլեկտրոնային սարքավորման միջոցվով, ինչպես նաև անուղղակի հղումների, որոնողական համակարգերի կամ ցանկացած այլ գործիքի գործադրմամբ/ և Կայքում գրանցված լինելու կամ չլինելու հանգամանքից փաստացի մուտք է գործել www.zozo.am կայք՝ մուտք գործելու պահից մինչև կայքից դուրս գալու պահը, այդ թվում՝ Գնորդը,

1.5. Գնորդ՝ Անձ, ով Կայքի միջոցով իրականացրել է ցանկացած ապրանքի կամ ծառայության ձեռքբերման, տեղափոխման, առաքման ձևակերպում՝ անկախ ցանկացած եղանակով նախապես վճարում կատարած լինելու հանգամանքից,

1.6. Ապրանք՝ ցանկացած ապրանք, որը ներկայացված է www.zozo.am կայքում,

1.7. Ծառայություն՝ ցանկացած ծառայություն, որն առաջարկվում է www.zozo.am կայքում,

1.8. Տվյալների մշակում` անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ։

1.9. Տվյալներ մշակող՝ «ԼԵՄ-ՕՆ» ՍՊ ընկերությունը։

1.10. Տվյալների սուբյեկտ` ֆիզիկական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները:

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

2.1. Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Կայքի օգտագործման միջոցով Ապրանքների վաճառքի և Ծառայությունների մատուցման հետ կապված իրավահարաբերությունները:

2.2. Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Օգտագործողը հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել է սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված այլ պայմանները, հրապարակային մատակարարման պայմանագրի դրույթները (այսուհետ նաև՝ Պայմանագիր) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ Ընկերության կողմից իրականացվող Վաճառքի հաճախորդ, Կայքի գրանցված օգտագործող կամ ուղղակի այցելու (հյուր) լինելու հանգամանքից:

2.3. Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները՝ հրապարակելով Կայքում: Նոր Պայմանները իրավական ուժ են ստանում և տարածվում դրա տեքստը Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա: Օգտագործողը, ով ցանկացած եղանակով կօգտվի կայքից նոր Պայմանների հրապարակման օրվանից հետո՝ ինքնստինքյան համարվում է ծանոթացած փոփոխված Պայմանների հետ։

3. ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

3.1. Կայքում գրանցվել կամ գնում կատարել կարող են քաղաքացիաիրավական գործունակություն ունեցող 18 տարեկանը լրացած անձիք։

3.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում 18 տարեկանը չլրացած կամ անգործունակ (դատարանի կողմից այդպիսին ճանաչված) անձանց կողմից կատարված գործողությունների հետևանքների համար։

3.3. Անձնական տվյալների լրացումը կարելի է իրականացնել միայն գրանցվող կամ գնում կատարող Օգտագործողին փաստացի պատկանող տվյալներով։

3.4. Համաձայնվելով սույն պայմաններին՝ Օգտագործողն ընդունում է, որ Ընկերությունը չի կարող ստուգել իր տված տեղեկությունները և տվյալները, հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվություն կրում է Օգտագործողը:

3.5. Ընկերությունն իրավունք ունի սխալ կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացված լինելու փաստ կամ ցանկացած կեղծ տվյալ հայտնաբերելու դեպքում հեռացնել օգտվողին համակարգից՝ զրոյացնելով կուտակած միավորները և կատարած գնումների պատմությունը։

4. ԱՌԱՔՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1. Ընկերությունը իր հաճախորդներին վաճառում է Ապրանքներ և փոխանցում առաքող կազմակերպությանը կամ առաքում է անձամբ՝ Հաճախորդի նշած հասցեով առաքման համար:

4.2. Ընկերությունից առաքմամբ գնում կատարելու հնարավորությունից ողջ ծավալով օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Կայքում և բացել Օգտագործողի հաշիվ (այսուհետ նաև՝ Հաշիվ):

4.3. Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ միայն մեկ Հաշիվ:

4.4. Օգտագործողներն իրավունք չունեն օգտագործել այլ Օգտագործողի հաշիվը:

4.5. Հաշիվը բացելիս Օգտագործողը պարտավոր է ճիշտ և հավաստի ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը:

4.6. Օգտագործողներն պատասխանատու են իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար և կրում են իրենց Հաշվով կատարվող գործառնությունների/գործողությունների համար պատասխանատվությունը:

4.7. Օգտագործողը պարտավոր է իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ /առաջին իսկ հնարավորության դեպքում/ տեղեկացնել Ընկերությանը Կայքում նշված կապի եղանակների միջոցով, եթե վստահ է, որ իր Հաշվով կատարվել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Օգտագործողի Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Օգտագործողը:

4.8. Պատվերը կատարելիս Հաճախորդը պարտավոր է հաշվին կամ կանխիկ եղանակով ունենալ բավարար միջոցներ նշված Պատվերը կատարելու համար։

4.9. Ընկերությունը կարող է այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է (տոնական օրեր, զեղչային ծրագրեր կամ միջոցառումներ և այլն) կամ առաջանում են տեխնիկական (խցանում, ավտովթար և այլն) կամ բնածին խոչնդոտներ հետաձգել պատվերների առաքման ժամկետները:

5. ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

5.1. Ապրանքի գնման հայտը ստանալուց հետո Ընկերության համապատասխան բաժինը հավելյալ ստուգում է տվյալ ապրանքի վաճառքային տեսքը և ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքների բացակայությունը։ Եթե գնված ապրանքը չի համապատասխանում վաճառքային տեսքին, առկա են ֆիզիկական կամ մեխանիկական լուրջ վնասվածքներ, ապա ապրանքի փոխարինման կամ պատվերի չեղարկման համար Ընկերության աշխատակիցը կապ է հաստատում Գնորդի հետ։

5.2. Եթե գնված Ապրանքը համապատասխանում է ներկայացվող չափանիշներին, բացակայում են ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքներ, ապա Ապրանքը նախապատրաստվում է առաքման, որից հետո Ընկերության աշխատակիցը կարող է լրացուցիչ հեռախոսակապ հաստատել Գնորդի հետ՝ պատվերին վերաբերվող մանրամասների (առաքման հասցեի ճշգրտում, պատվիրված ապրանքներ, առաքման ժամանակ) հաստատման համար։

5.3. Եթե Գնորդը կատարել է Կայքում ընդունելի որևէ տարբերակով վճարում և նշված հեռախոսահամարով չի պատասխանում զանգերին, ապա Ընկերությունը իրավասու է Ապրանքը չփոխանցել առաքման, իսկ հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ընկերության հետ կապ չհաստատելու դեպքում չեղարկել գործարքը՝ հետ վերադարձնելով ամբողջ գումարը։

5.4. Գնորդի կողմից պատվերի հաստատման դեպքում առաքանին փոխանցվում է առաքիչին։

5.5. Առաքման ընթացքում հասցեն փոփոխելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի Գնորդից գանձելու լրացուցիչ առաքման գումար՝ ֆիքսված առաքման գումարի դեպքում մինչև երկու առաքման գումարի չափով, իսկ այլ պայմաններում փաստացի առաքումը կատարելու համար հաշվարկված գումարի չափով։

5.6. Առաքիչը կարող է հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ կապ հաստատել Գնորդի հետ հասցեի կամ այլ մանրամասների ճշգրտման նպատակով։ Եթե գնորդը նշված հեռախոսահամարով 15 րոպեյվա ընթացքում չի պատասխանում առաքիչի հեռախոսազանգին կամ որևէ կերպ չի արձագանքում կամ եթե առկա են առաքման իրականացման Ընկերությունից չկախված այլ խոչնդոտներ, ապա առաքիչը իրավասու է պատվերը հետ վերադարձնել Ընկերության խանութ սրահ։ Այս դեպքում Գնորդը Ընկերության հետ կապ հաստատելու դեպքում տեղեկացվում է ապրանքի վերադարձման վերաբերյալ և 1 աշխատանքային օրվա ընթացքում կարող է պատվիրել նոր առաքում, անձամբ մոտենալ Ընկերության համապատասխան խանութ սրահ ապրանքը վերցնելու կամ չեղարկել պատվերը՝ հետ ստանալով միայն ապրանքի գումարը։ Կապ չհաստատելու և նշված ժամկետը լրանալու դեպքում Ընկերությունն իրավասու է չեղարկելու պատվերը։ Առաքման գումարը վճարված չլինելու և վերը նշված դեպքերում առաքում չիրականացվելու ու պատվերը չեղարկվելու դեպքում Ընկերությունն իրավասու է ապրանքի դիմաց վճարված գումարից պահելու առաքման արժեքը, իսկ տարբերությունը հետ վերադարձնել Գնորդին։

5.7. Եթե Օգտատերը կատարել է վճարում կուտակված բոնուսային միավորներով և վրա են հասել նախորդ կետում նշված հանգամանքները, ապա Ընկերությունը Օգտատիրոջն է վերադարձնում համապատասխան բոնուսային միավորները, բացի առաքման համար գանձված միավորներից։

5.8. Օգտատիրոջ կողմից նշած հեռախոսահամարով առաքիչի հեռախոսազանգին չպատասխանելու կամ Օգտատիրոջ մեղքով առաջացած նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտների առկայության պատճառով, առաքանին հետ վերադարձնելուց հետո կրկին առաքման իրականաց ման դեպքում Ընկերությունն իրավասու է գանձել կրկնակի առաքման գումար։

5.9. Օգտատիրոջ կողմից նշած հեռախոսահամարով սպասարկման կենտրոնի կամ առաքիչի հեռախոսազանգին չպատասխանելու կամ Օգտատիրոջ պատճառով առաջացած նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտների հաճախակի կրկնվելու դեպքում տվյալ Օգտատիրոջ պատվերները կարող են այլևս չսպասարկվել, իսկ Օգտատերը կարող է հեռացվել համակարգից՝ կորցնելով կուտակած միավորները և կատարած գնումների պատմությունը։

5.10. Օգտատերը պարտավոր է առաքանին ընդունելու պահին՝ առաքիչի ներկայությամբ, ստուգել առաքված ապրանքների պատշաճ որակի համապատասխանությունը, հնարավոր ֆիզիկական և մեխանիկական վնասվածքները և սարքինությունը։ Եթե առաքված ապրանքներից որևէ մեկը չի համապատասխանում պատշաճ որակի, առկա են ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքներ կամ գտնվում է ոչ սարքին վիճակում, ապա գնորդը կարող է հրաժարվել ինչպես միայն տվյալ ապրանքից, այնպես էլ ամբողջ առաքանուց և առաքման ծառայությունից կամ պահանջել նոր կամ փոխարինող ապրանք։

5.11. Եթե առաքված ապրանքներից որևէ մեկը պատշաճ որակի չէ, առկա են ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքներ կամ գտնվում է ոչ սարքին վիճակում, ապա փոխարինում պահանջելու դեպքում գանձվում է միայն մեկանգամյա առաքման վճար։

5.12. Եթե Օգտատերը կատարել է կանխիկ վճարում և առաքված ապրանքները պատշաճ որակի են, չունեն ֆիզիկական և մեխանիկական թերություններ և գտնվում են սարքին վիճակում, սակայն վերջինս հրաժարվում է պատվիրված ապրանքներից, ապա Ընկերությունն իրավասու է Օգտատիրոջից գանձել առաքման ծառայության վճար։

5.13. Եթե Գնորդը կատարել է օնլայն վճարում և առաքված ապրանքները պատշաճ որակի են, չունեն ֆիզիկական և մեխանիկական թերություններ և գտնվում են սարքին վիճակում, սակայն Գնորդը հրաժարվում է պատվիրված ապրանքներից, ապա հետ է վերադարձվում ամբողջ գումարը բացի առաքման վճարից։

5.14. Եթե Գնորդը կատարել է վճարում կուտակված բոնուսային միավորներով և առաքված ապրանքները պատշաճ որակի են, չունեն ֆիզիկական և մեխանիկական թերություններ և գտնվում են սարքին վիճակում, սակայն Գնորդը հրաժարվում է պատվիրված ապրանքներից, ապա հետ է փոխանցվում միավորները բացի առաքման համար գանձված միավորներից։

5.15. Եթե Գնորդը հաճախակի է հրաժարվում պատշաճ որակի, ֆիզիկական և մեխանիկական թերություններ չունեցող և սարքին վիճակում գտնվող առաքված ապրանքներից, ապա տվյալ Գնորդի պատվերները այլևս կարող են չսպասարկվել, իսկ Գնորդը կարող է հեռացվել համակարգից՝ կորցնելով կուտակած միավորները և կատարած գնումների պատմությունը։

6. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԸ

6.1. Ընկերության կողմից վաճառվող Ապրանքների կամ առաջարկվող Ծառայությունների ձեռք բերման դիմաց վճարում կարելի է իրականացնել միայն ՀՀ դրամով։

6.2. Ապրանքների վաճառքը իրականացվում է տվյալ պահին Կայքում նշված սակագներով։

6.3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Գնորդն իրավունք ունի առաքանին ստանալուց հետո 14 օրվա ընթացքում գնման կտրոնի առկայության, Ապրանքի փաթեթավորման ամբողջականությունը, կոմպլետկտայնությունը, դրա վրա փակցված պիտակները պահպանված լինելու, ֆիզիկական և մեխանիկական թերությունների բացակայության և սարքին վիճակում գտնվելու դեպքում հետ վերադարձնել՝ հետ ստանալով վճարված ամբողջ գումարը, բացի առաքման ծառայության վճարից։

6.4. Անկանխիկ վճարմամբ Ապրանք գնելուց հետո նախորդ կետով սահմանված կարգով Ապրանքը հետ վերադարձնելու դեպքում գումարի հետ փոխանցումը կարող է տևել 10 աշխատանքային օր՝ կախված ծառայությունները սպասարկող բանկերի կամ էլեկտրոնային դրամապանակների գործընթացների արագությունից։

6.5. Կուտակված բոնուսային միավորներով վճարմամբ Ապրանք գնելուց հետո սույն կետի 3-րդ պարբերությամբ սահմանված կարգով Ապրանքը հետ վերադարձնելու դեպքում միավորների հետ փոխանցումը կարող է տևել 5 աշխատանքային օր։

6.6. Անկախ վճարման եղանակից Առաքանին առաքիչից ստանալուց հետո վերադարձ կարելի է իրականացնել սեփական ուժերով՝ գնված ապրանքը մոտեցնելով ք. Երևան, Նիկողայոս Տիգրանյան փողոց 27 շենք հասցեում գտնվող ԶօԶօ Թոյս խանութ սրահ։

6.7. Սույն գլխով կարգավորվող հետ վերադարձի կանոնները չեն տարածվում ՀՀ օրենսդրությամբ սահամանված այն ապրանքատեսակների վրա, որոնց համար օրենսդրությամբ հետ վերադարձ նախատեսված չէ:

7. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

7.1. Ընդհանուր դրույթներ

      7.1.1. Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է zozo.am կայքի /այսուհետ՝ նաև Կայք/ միջոցով ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Օգտատեր) անձնական տվյալների հավաքման, մշակման, պահպանման և պաշտպանության կարգը։

     7.1.2. Կայքը գործում է ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի և վերաբերելի օրենսդրության այլ պահանջներին համապատասխան։

     7.2. Մշակվող անձնական տվյալների շրջանակը

     7.2.1. Կայքը կարող է հավաքել հետևյալ անձնական տվյալները՝

     7.2.1.1. Անուն, ազգանուն

     7.2.1.2. Հեռախոսահամար

     7.2.1.3. Էլ․ փոստի հասցե

     7.2.1.4. Առաքման հասցե

     7.2.1.5. Պատվերի տվյալներ

     7.2.1.6. Բանկային քարտի տվյալներ

     7.2.1.7. Էլեկտրոնային դրամապանակի տվյալներ

     7.2.1.8. IP հասցե, cookie-ներ (տեխնիկական տվյալներ)

     7.2.1.9. 4-րդ կետում նշված նպատակների համար պարտադիր այլ տվյալներ։

7.3. Տվյալների մշակման նպատակները

     7.3.1. Անձնական տվյալները մշակվում են հետևյալ նպատակներով՝

     7.3.1.1. պատվերների ընդունման և ճշգրիտ իրականացման

     7.3.1.2. առաքման կազմակերպման

     7.3.1.3. հաճախորդի հետ կապի

     7.3.1.4. վճարումների ապահովման

     7.3.1.5. օրինական հաշվառումներ և հաշվետվություններ կազմելու

     7.3.1.6. կայքի աշխատանքի բարելավման

     7.3.1.7. անձի նույնականացման

     7.3.1.8. անհատական տարբեր քարտեր /բոնուս, զեղչ, պրոմո, նվեր և այլն/ պատրաստելու և դրանց վիճակագրություն վարելու

     7.3.1.9. կեղծիքներից խուսափելու

     7.3.1.10. ապրանքների վաճառքի, պատվերի գրանցման, առաքման, հանձնելու գործընթացում պատշաճությունն ապահովելու համար։

7.4. Տվյալների մշակման իրավական հիմքերը

     7.4.1. Տվյալների մշակումը իրականացվում է՝

     7.4.2. Օգտատիրոջ համաձայնության հիման վրա

     7.4.3. կայքում պատվեր կատարելու միջոցով

     7.4.4. ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ դեպքերում։

7.5. Տվյալների փոխանցում երրորդ անձանց

     7.5.1. Անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն՝

     7.5.1.1. առաքման ծառայություններին

     7.5.1.2. վճարային համակարգերին

     7.5.1.3. տվյալների սուբյեկտին

     7.5.1.4. օրենքով սահմանված դեպքերում՝ պետական մարմիններին։

7.6. Տվյալների պահպանման ժամկետ

     7.6.1. Տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է դրանց մշակման նպատակներին հասնելու համար կամ օրենքով սահմանված ժամկետով։

7.7. Տվյալների սուբյեկտի իրավունքները

     7.7.1. Օգտատերն իրավունք ունի՝

     7.7.1.1. տեղեկանալ իր տվյալների մշակման մասին

     7.7.1.2. պահանջել ուղղում, ուղեփակում կամ ոչնչացում

     7.7.1.3. հետ կանչել իր համաձայնությունը

     7.7.1.4. բողոքարկել տվյալների մշակումը լիազոր մարմնում կամ դատարանում

7.8. Տվյալների անվտանգություն

     7.8.1. Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ընկերությանը տրամադրված բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Կայքը գաղտնաբառերով պաշտպանում է տրամադրված անձնական տեղեկություններ պարունակող ցանկացած էջ:

     7.8.2. Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով:

     7.8.3. Ընկերության կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն վերջինիս հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար:

     7.8.4. Ընկերությունը համագործակցում է այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ձեր Ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների ընդունում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:

7.9. Քաղաքականության փոփոխություններ

     7.9.1. Կայքը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել քաղաքականությունը՝ այն հրապարակելով կայքում, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում է այդ պահից հետո կայքի բոլոր օգտագործողների վրա։

7.10. Տեղեկանիշերի քաղաքականություն (Cookie Policy)

     7.10.1. «zozo.am» կայքը օգտագործում է տեղեկանիշներ՝ cookie-ներ։

     7.10.2. Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Անվտանգության նկատառումներից ելնելով դրամային շարժերը և վերջիններիս վերաբերվող տվյալները կարող են վերահսկվել նաև դրամային փոխանցումները սպասարկող բանկերի և համակարգերի կողմից։

      7.10.3. Օգտատերը կարող է սահմանափակել տեղեկանիշների օգտագործումը իր բրաուզերի կարգավորումներով։

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԿԱՄ ԼՈՒԾՈՒՄ

8.1. Կայքի Օգտագործողն իրավունք ունի ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած բոլոր վճարային պարտականությունները: Ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:

8.2. Պայմանագրի լուծման և Կայքում գործող հաշիվը փակելու նպատակով անհրաժեշտ է անձնական հաշվին կցված էլեկտրոնային հասցեից info@zozo.am էլեկտրոնային հասցեին ներկայացնել դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման համար՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն, անուն/ազգանունը և հեռախոսահամարը։ 8.3. Պայմանագրի լուծման դեպքում Օգտագործողը հրաժարվում է հաշվին առկա բոնուս միավորներից։

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

9.1. Սույն Պայմաններից բխող վեճերի նկատմամբ կիրառելի են ՀՀ օրենսդրության դրույթները։

9.2. Բոլոր վեճերն ու տարաձայնությունները, որոնք կառաջանան սույն Պայմանների կիրառության ընթացքում ենթակա են լուծման փոխադարձ բանակցությունների միջոցով, որի մասով կողմերը պարտավոր են գործադրել գործուն և ողջամիտ ջանքեր։

9.3. Բանակցությունների միջոցով վեճերը չլուծվելու դեպքում այն կարող է հանձնվել ՀՀ իրավասու դատարաններին։

10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

10.1. Սույն Պայմանների տարբեր լեզուներով տարբերակներում տեքստերի անհամապատասխանության դեպքում կիրառելի են հայերեն տարբերակի դրույթները։

10.2. Սույն Պայմանների շրջանակներում որպես Ընկերության ծանուցման եղանակներ են հանդիսանում Պայմաններում նշված հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև Կայքի միջոցով գրավոր կապ հաստատելու եղանակով գործիքը։

10.3. Օգտատիրոջ հետ հաղորդակցման և ծանուցման միջոցներ են հանդիսանում հեռակապի բոլոր այն միջոցները, որոնք տրամադրվում են Կայքի միջոցով և ձեռք են բերվում վերջիններիս տվյալների մշակման գործընթացում։

10.4. Ցանկացած էլեկտրոնային սարքավորման միջոցով և դրանց միջև կատարված ծանուցում համարվում է ստացված՝ ուղարկողի կողմից ուղարկելուն հաջորդող աշխատանքային օրը։

Back To Top
Item AMD
Loadding...